Հարի Քեյնի հեթ-տրիկը «Տոտենհեմին» դուրս բերեց քառորդ եզրափակիչ

19:55   19 փետրվարի, 2017

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի երեք գոլերն էլ խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ»՝ 0:3

Հարի Քեյն, 16, 51, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։