18:12 19 փետրվարի, 2017Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Գրոսմայստերները 24-րդ քայլին համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը երկու տուրում վաստակել է 1, Ադամսը՝ 1.5 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ:
ՖԻԴԵ Գրան պրի
Երկրորդ տուր
Արոնյան (Հայաստան, 2785) - Ադամս (Անգլիա, 2751)՝ 0.5:0.5
Համեր (Նորվեգիա, 2628) - Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5
Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)՝ 0.5:0.5
Ռապորտ (Հունգարիա, 2692) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)
Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)
Էլյանով (Ուկրաինա, 2759) - Վալյեխո (Իսպանիա, 2709)
Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691)
Լի Չաո (Չինաստան, 2720) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)
Սալեմ (ԱՄԷ, 2656) - Դին Լիժեն (Չինաստան, 2760)
Մրցաշարային դրությունը առաջին տուրից հետո. Ռապորտ, Վաշյե-Լագրավ, Ադամս՝ 1-ական միավոր, Արոնյան, Նակամուրա, Մամեդյարով, Էլյանով, Նեպոմնյաշչի, Գրիշչուկ, Տոմաշեւսկի, Յակովենկո, Վալյեխո, Հոու Իֆան, Ռյազանցեւ, Համեր՝ 0.5-ական, Դին Լիժեն, Լի Չաո, Սալեմ՝ 0-ական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.