ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-16 հավաքականի երկրորդ հաղթանակը

17:45   19 փետրվարի, 2017

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով պարտության է մատնել Անդորրայի հասակակիցներին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Արման Ղազարյանը: 11-մետրանոցներով հայ ֆուտբոլիստները հաղթել են 4:2 հաշվով, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով՝

12. Հարություն Մելքոնյան, 3. Արտակ Ասատրյան, 4. Արման Ղազարյան (ա), 5. Հենրիկ Համբարձումյան, 6. Գարիկ Կարապետյան, 7. Սերգեյ Մկրտչյան, 10. Ժիրայր Շաղոյան, 11. Գրիգոր Հովհաննիսյան, 15. Կարեն Մուրադյան, 16. Արսեն Գյուլամբարյան, 17. Գրենիկ Պետրոսյան:

Գլխավոր մարզիչ՝ Մանուկ Սարգսյան

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվել էր Մալթային, երկրորդ տուրում նույն հաշվով հաղթել էր Ջիբրալթարի թիմին:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։