19:56 18 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին, անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին, որը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը (փետրվարի 16-ին): Պորտուգալացի մասնագետը հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պատրաստ կլինի «Բլեքբերնի» դեմ գավաթային խաղին:
«Մխիթարյանը վատառողջ է: Հինգշաբթի օրը նա լավ չէր զգում իրեն եւ մնացել էր տանը: Բժիշկները հույս էին հայտնել, որ նա պատրաստ կլինի «Սենթ Էթյենի» դեմ խաղին, սակայն դա տեղի չունեցավ: Տեսնենք, թե ինչ կլինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է manchestereveningnews.co.uk-ը:
Daily Mail-ը, ներկայացնելով թիմերի հավանական մեկնարկային կազմերը, նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Բլեքբերնի» դեմ խաղին:
«Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղը կկայանա փետրվարի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.