Մաուրո Գեւգեոզյանը՝ գոլի հեղինակ

11:58   18 փետրվարի, 2017

Բուենոս Այրեսի «Աթլետիկո Տեմպերլեյը» ստուգողական խաղ է անցկացրել արգենտինականա անցկացրել «Ինդեպենդենտեի» հետ եւ պարտվել 2:4 հաշվով:

«Աթլետիկո Տեմպերլեյի» երկրորդ գոլը խփել է ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որը փոխարինմա է դուրս եկել ընդմիջմանը, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը այս տարվա հունվարին Կոլումբիայի «Աթլետիկո Բուկարամանգայից» է տեղափոխվել արգենտինական ակումբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։