Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հեռանալ «Ռեալի» նախագահի պաշտոնից

12:32   17 փետրվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտածում է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին, գրում է Mundo Deportivo-ն:

Արքայական ակումբի ղեկավարը փորձում է գտնել փոխարինող, որը կշարունակի նրա գործը եւ կգնահատի իր կատարած աշխատանքը: Բացի այդ, նոր նախագահը պետք է առաջնորդվի ակումբի կանոններով եւ շարունակի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի վերակառուցման աշխատանքները:

Ֆլորենտինո Պերեսն առաջին անգամ «Ռեալի» նախագահ էր ընտրվել 2000-ին: 2006-ին նա հրաժարական տվեց, սակայն 3 տարի անց վերադարձավ իր պաշտոնին:

Պերեսի հետ մադրիդցիները հաղթել են Իսպանիայի առաջնությունում (2000-01, 2002-03, 2011-2012), Չեմպիոնների լիգայում (2001-02, 2013-14, 2015-16), աշխարհի ակումբային առաջնությունում (2014, 2016):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.