11:15 17 փետրվարի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական «Սենթ Էթյենի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակն ու իր հեթ-տրիկը:
«Մանչեսթեր Յունայթեդն» ունեցավ լավ պահեր: Մեզ համար կարեւոր էր հաղթել խոշոր հաշվով, ինչը կօգնի պատասխան խաղում: Խաղացինք լավ, բայց կարող ենք դա անել ավելի լավ: Մենք հաղթում ենք, ինչը շատ կարեւոր է, բայց դա կարող է փոխվել: Մենք պայքարը շարունակում ենք 4 մրցաշարերում:
Ամեն անգամ, երբ խաղում եմ «Սենթ Էթյենի» դեմ, ինձ հաջողվում է խփել մի քանի գոլ: Հուսով եմ՝ հեթ-տրիկի հեղինակ կդառնամ նաեւ հաջորդ խաղում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 22-ին Ֆրանսիայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.