Զիդանը՝ Ինսինյեի գեղեցիկ գոլի մասին. Ֆուտբոլն այդպիսին է

15:48   16 փետրվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Նապոլիի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը:

«Սկզբնամասում բաց թողած գոլը մի քիչ խառնեց մեր ծրագրերը, սակայն մենք վերադարձրինք խաղի վերահսկումը եւ խփեցինք պատասխան գոլը: «Նապոլիի» գոլի մասին կասեմ, որ ֆուտբոլն այդպիսին է: Դու կարող ես ցուցադրել հրաշալի ֆուտբոլ, խաղալ իսկական թիմի պես, բայց մրցակիցը կանցկացնի գրոհ ու կխփի գոլ:

Կարծում եմ՝ խաղի հաշիվն արդարացի էր, սակայն դա բավական չէ հաջորդ փուլի ուղեգիր ապահովելու համար:

Ինչ վերաբերում է Սերխիո Ռամոսին փոխարինելուն, ապա նա հարված ստացավ ոտքին եւ ուներ դեղին քարտ, այդ պատճառով որոշեցինք ռիսկի չդիմել»,- մարզիչի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Նապոլիի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին Նեապոլում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.