20:23 15 փետրվարի, 2017Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձյալ դժգոհել է ծանր օրացույցից։ Անգլիական թիմի մրցակիցը ֆրանսիական «Սենթ Էթյենն» է։
«Եվրոպայի լիգան այն մրցաշար չէ, որտեղ մենք կցանկանայինք խաղալ, բայց մենք հարգում ենք այս մրցաշարը։ Մենք մրցաշարեր ընտրելու հնարավորություն չունենք։ Մենք իսկապես բարդ իրավիճակում ենք։ Եվրոպայի լիգայի հանդիպումներն անցկացվում են հինգշաբթի, ինչը բարդություններ է ստեղծում։ Դրան գումարվում է Անգլիայի գավաթի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունների հանդիպումները։
«Մանչեսթեր Սիթիի» հետ մեր հանդիպումը տեղափոխվել է։ Եթե մենք Եվրոպայի լիգայում դուրս գանք հաջորդ փուլ, ապա դարձյալ դժվարություններ կծագեն։ Բայց մենք խաղում ենք հաղթելու համար։ Կարծում եմ՝ այս մրցաշարը թիմի փորձն ավելացնելու լավ հնարավորություն է։ Միջազգային փորձը միշտ լավ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է theguardian-ը։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սենթ Էթյեն» հանդիպումը փետրվարի 16-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։05-ին (փետրվարի 17)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.