Laureus. Ուսեյն Բոլթը՝ տարվա լավագույն մարզիկ (ֆոտոշարք)

10:33   15 փետրվարի, 2017

8-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը Laureus ակադեմիայի վարկածով ճանաչվել է 2016 թվականի լավագույն մարզիկ: Ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոնակոյում, գրում է Daily Mail-ը:

Ջամայկացի արագավազորդից բացի, «Տարվա մարզիկ» մրցանակին հավակնում էին նաեւ ամերիկացի բասկետբոլիստներ Ստիվեն Կարին ու Լեբրոն Ջեյմսը, բրիտանացի վազորդ Մո Ֆարան, բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյն ու Մադրիդի «Ռեալի» եւ ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերում 30-ամյա Բոլթը նվաճել էր 3 ոսկե մեդալ:

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ամերիկացի 19-ամյա մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը, որը Ռիո-2016-ում նվաճել էր 4 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ:

«Տարվա վերադարձ» մրցանակը բաժին է հասել 23-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։