ՊՍԺ - «Բարսելոնա», «Բենֆիկա» - «Բորուսիա Դ.». Առաջին խաղակեսերից հետո

00:31   15 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգայում մեկնարկել է 1/8 եզրափակիչը: Առաջին խաղերում ֆրանսիական ՊՍԺ-ն Փարիզում ընդունել է կատալոնական «Բարսելոնային», պորտուգալական «Բենֆիկան» տանը մրցում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Հաշիվը բացվել է միայն Փարիզում: Դաշտի տերերի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գերազանց իրացրեց տուգանային հարվածը՝ գրավելով գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կրկնապատկեց ՊՍԺ-ի առավելությունը:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2:0

Անխել Դի Մարիա, 18, Յուլիան Դրաքսլեր, 40

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։