Սերխիո Ռամոս. «Ռեալը» հարգանքով է վերաբերվում մրցակիցներին

19:43   14 փետրվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հույս է հայտնել, որ Արքայական թիմը «Միլանից» հետո կլինի երկրորդ թիմը, որին կհաջողվի պաշտպանել տիտղոսը եվրոպական չեմպիոնների գավաթի համար պայքարում: «Միլանը» տիտղոսը երկու անգամ անընդմեջ նվաճել է 1989 եւ 1990 թվականներին:

 «Հույս ունեմ, որ «Ռեալը» կպաշտպանի տիտղոսը: Թիմերին չի հաջողվում դա անել, քանի որ շատ բարդ խնդիր է: Բայց մենք գործող չեմպիոններն ենք եւ վայելում ենք այդ զգացողությունը եւ զգում ենք, որ կարող ենք դարձյալ հաղթել: Տիտղոսի պաշտպանությանը կմոտենանք աստիճանաբար: Չենք մեծամտանա: «Ռեալը» մեծ հարգանքով է վերաբերվում մրցակիցներին, բայց կձգտի հասնել հաջողության:

«Նապոլին» այժմ լավ ընթացք է վերցրել: Գիտենք, որ բարդ հանդիպում է սպասվում: Չեմպիոնների լիգան ծանր մրցաշար է: Հանդես են գալիս մրցունակ, արագ եւ բազմակողմանի ուժեղ թիմեր, որոնք կարող են հակագրոհել: Անհրաժեշտ է ուշադիր լինել պաշտպանությունում»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռեալ» - «Նապոլի» հանդիպումը փետրվարի 15-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։