Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

15:08   14 փետրվարի, 2017

Սոֆիայում փետրվարի 21-27-ը տեղի կունենա Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 բռնցքամարտիկով:

Բուլղարիայի մայրաքաղաքում մեդալների համար կպայքարեն՝ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։