«Ռեալ» - «Նապոլի», «Բավարիա» - «Արսենալ». Բուքմեյքերների կարծիքը

11:55   15 փետրվարի, 2017

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի իտալական «Նապոլիին»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Արքայական ակումբին, որի հաղթանակի համար սահմանել է 1.53 գործակից: «Նապոլիի» հաղթանակի գործակիցը 6.00 է, իսկ ոչ ոքին՝ 4.50:

Օրվա մյուս խաղը կկայանա Մյունխենում, որտեղ Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի «Բավարիային»: Գերմանիայի չեմպիոնի հաղթանակը գնահատվում է 1.44 գործակցով, անգլիական ակումբինը՝ 7.50, իսկ ոչ ոքին՝ 4.50:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

Փետրվարի 15

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)` 23:45

«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)` 23:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։