Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն է գրավել Սոֆիայում

16:15   14 փետրվարի, 2017

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն է գրավել Սոֆիայում անցկացված Sophia Trophy միջազգային մրցաշարում:

Կարճ ծրագրից հետո նա 60.70 միավորով երկրորդն էր, իսկ ազատ ծրագրում հավաքել է 175.75 միավոր եւ արժանացել բրոնզե մեդալի:

Առաջին տեղը գրաված անգլիացի Գարի Մատիկը վաստակել է 190.33 միավոր, երկրորդ տեղում հայտնված շվեյցարիացի Լուկաս Բրիջջին՝ 180.70:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։