Ռիո Ֆերդինանդ. «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է այն տեղը, որին արժանի է

15:58   13 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը Պրեմյեր լիգայում զբաղեցնում է այն տեղը, որին արժանի է:

«Որտեղ ձեզ բախտ է վիճակված լինել, դուք այդտեղ էլ գտնվում եք: Ամեն բան պարզ է: Մրցաշարային աղյուսակը երբեք չի ստում: Դա այն ցուցանիշն է, թե որտեղ պետք է լինի թիմը: Խոսքը ճիշտ ժամանակին հաղթանակի հասնելու մասին է: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի հասել դրան, թեեւ նրանք ցանկանում են բարձրանալ: Չեմ կարծում, որ «Չելսին» բախտի հաշվին է հայտնվել առաջին տեղում»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդ տեղում է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.