Հայ ըմբիշների վարկանիշները

12:44   11 փետրվարի, 2017

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշայինների աղյուսակը:

Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդն է 66 կգ քաշային կարգում եւ շարունակում է հետ մնալ միայն սերբ Դավոր Շտեֆանեկից, որն Օլիմպիական խաղերի եզրափակիչում հայ ըմբիշին հաղթել էր կողմնակալ մրցավարության շնորհիվ:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 8-րդն է 71 կգ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդ տեղում է, իսկ Կարապետ Չալյանը 14-րդն է: 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը 17-րդն է, իսկ վերջերս Փարիզի մրցաշարում հաղթած Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է 85 կգ քաշային կարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։