Կրկնակի օլիմպիական չեմպիոնը մահացել է ծննդյան 80-ամյակի օրը

00:12   11 փետրվարի, 2017

Ծանր հիվանդությունից հետո փետրվարի 10-ին՝ ծննդյան 80-ամյակի օրը, Խարկովում մահացել է վոլեյբոլի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուրի Պոյարկովը, հաղորդում է gazeta.ru-ն:

Պոյարկովը նորամուտը ԽՍՀՄ-ի հավաքականում նշել է 22 տարեկանում: 1964թ. Տոկիոյի եւ 1968թ. Մեխիկոյի Օլիմպիական խաղերում խորհրդային թիմի հետ դարձել է չեմպիոն, 1972թ. Մյունխենի Խաղերում՝ բրոնզե մեդալակիր: Պոյարկովը նաեւ Եվրոպայի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն է, աշխարհի գավաթակիր: 1999 թվականին ստացել էր Խարկովի պատվավոր քաղաքացու կոչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։