Ռուսաստանը զրկվեց Լոնդոն-2012-ի օլիմպիական ոսկե մեդալից

21:01   10 փետրվարի, 2017

Մարզական վճռաբեկ դատարանի (CAS) որոշմամբ, ռուսաստանցի վազորդուհի Մարիա Սավինովան զրկվել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից, որը նվաճել էր 800 մետր վազքում: Ապացուցվել է, որ Սավինովան արգելված դեղամիջոցներ է օգտագործել 2010թ. հուլիսի 26-ից 2013թ. օգոստոսի 19-ը: Մարզուհին որակազրկվել է չորս տարով 2015թ. օգոստոսի 24-ից:

Սավինովան նաեւ զրկվել է 2011 եւ 2013 թվականների աշխարհի առաջնությունների ոսկե եւ արծաթե մեդալներից:

Լոնդոն-2012-ի ոսկե մեդալը բաժին կհասնի հարավաֆրիկացի Կաստեր Սեմենյային: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։