14:04 8 փետրվարի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով Դորտմունդի «Բորուսիայի» որոշ երկրպագուների մեղադրանքներին, նշել է, որ գումարն առաջնային չէ իր համար։
«Չեմ կարող հասկանալ, թե ինչն եմ սխալ արել։ Եթե ես մտածեի միայն փողի մասին, ապա Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվեի ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի»։ Սակայն դա պետք չէ ինձ։ Ես ցանկանում էի շարունակել առաջադիմել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport.de-ն։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ այս մրցաշրջանից առաջ միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.