Լոնդոն-2012. Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը զրկվեց առաջատարներից մեկից

14:49   13 հուլիսի, 2012

Բասկետբոլի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը զրկվեց թիմի ռմբարկու Բլեյք Գրիֆինից, որը հավաքականի մարզման ժամանակ բախվել է «Վաշինգտոնի» խաղարկող Ջոն Ուոլի հետ։ Կտրվել է բասկետբոլիստի ձախ ծնկահոդի մենիսկը։ Գրիֆինը կվիրահատվի։

Նկատենք, որ Դեւիսը այս տարի ընտրվել էր Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆտի առաջին համար։

ԱՄՆ-ի հավաքականի նորեկն արդեն մեկ հանդիպում անցկացրել էր ազգային թիմի կազմում Դոմինիկյան Հանրապետության թիմի դեմ։ Նա 10 րոպեում աչքի ընկավ 9 միավորով, հաղորդում է USA Today-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.