Կարմիր քարտ՝ դաշտ մտնելու փոխարեն

09:15   7 փետրվարի, 2017

Ավստրալական «Մելբուրն Սիթիի» հարձակվող Թիմ Կեհիլը զվարճալի կարմիր քարտ է ստացել «Մելբուրն Վիկտորիայի» դեմ Ավստրալիայի առաջնության խաղում:

Հանդիպման վերջնամասում «Էվերտոնի» նախկին ֆուտբոլիստը պատրաստվելիս է եղել դուրս գալ փոխարինման, երբ մրցակիցը գոլ է խփել: 37-ամյա Կեհիլը փորձել է թիմակիցների պես եզրային մրցավարից պահանջել է չհաշվել գոլը եւ արձանագրել կանոնների խախտում: Ավստրալացի հարձակվողը նաեւ անպատվել է մրցավարին, ինչի համար ստացել է կարմիր քարտ: Այդ խաղում «Մելբուրն Վիկտորիան» հաղթել է 2:1 հաշվով, փոխանցում է smh.com.au-ն:

Թիմ Կեհիլը 2004-2012-ը խաղացել է անգլիական «Էվերտոնում»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.