Դեւիսի Գավաթ. Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մեկնարկեց պարտությամբ

23:49   3 փետրվարի, 2017

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության (աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնություն) համաշխարհային խումբ վերադարձած Ռուսաստանի հավաքականն առաջին շրջանում մրցում է Սերբիայի թիմի հետ: Դիմակայության առաջին մրցախաղում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հանդիպել է Վիկտոր Տրոիցկու հետ եւ պարտվել է  4:6, 7:6 (7:3), 3:6, 6:1, 6:7 (6:8) հաշվով: Հանդիպումը տեւել է 4 ժամ 31 րոպե:

Սերբիա - Ռուսաստան զույգի հաղթողը դուրս կգա քառորդ եզրափակիչ, պարտվողը սեպտեմբերին կայանալիք փլեյ-օֆֆում կպայքարի Համաշխարհային խմբում տեղը պահպանելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։