Ուսեյն Բոլթը հրաժարվել է մեկնարկ դուրս գալ 2018-ին

23:31   3 փետրվարի, 2017

8-ակի օլիմպիական չեմպիոն, 100 մետր (9,58 վայրկյան) եւ 200 մետր (19,19) վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը մերժել է Բրիտանական համագործակցության խաղերի կազմկոմիտեին եւ հրաժարվել է 2018-ին մասնակցել այդ մրցմանը:

«2018-ին մեկնարկ դուրս գալու եւ հաղթելու համար ես պետք է մարզվեմ ավելի շատ, քան երբեւէ արել եմ: Դա տեղի չի ունենա»,- 30-ամյա Բոլթի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Ջամայկացի արագավազորդի վերջին մեկնարկը կարիերայում կլինի 2017թ. օգոստոսի 5-ից 13-ը Լոնդոնում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ՄՕԿ-ը զրկեց Ջամայկայի հավաքականին 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի 4 անգամ 100 մետր փոխանցումավազքի ոսկե մեդալից Նեստա Կարտերի դրական դոպինգ թեստի պատճառով: Այդ պատճառով Բոլթը վերադարձրել է իր 9 օլիմպիական ոսկե մեդալներից մեկը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։