11:34 3 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդում» տարակարծություն կա Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի հարցով, գրում է Marca-ն:
25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գաղափարը պատկանում է անգլիական ակումբի ղեկավարությանը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կասկածներ ունի: Պորտուգալացի մասնագետը վստահ չէ, որ Գրիզմանը կհամապատասխանի թիմին եւ կկարողանա հարմարվել նոր մթնոլորտին:
Վերջերս բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գրիզմանը պայմանավորվել է Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ, որը նրան վճարելու է տարեկան 17.7 միլիոն եվրո աշխատավարձ:
«Աթլետիկոյի» հետ ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը, իսկ նրա կլաուզուլան կազմում է 100 միլիոն եվրո:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.