Անգլիական ակումբը փոցխ է գնել տրանսֆերային պատուհանի վերջին օրը (ֆոտո)

09:20   3 փետրվարի, 2017

Անգլիական «Բարտոն Ռովերս» ակումբը հումորով է մոտեցել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրվան։

Ֆուտբոլի Անգլիայի 7-րդ դիվիզիոնի ներկայացուցիչը տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարել է մեկ գնում՝ ձեռք բերելով փոցխ։ «Տրանսֆերը» տեղի է ունեցել հունվարի 31-ին, իսկ դրա արժեքը կազմել է 6.99 ֆունտ ստերլինգ։

Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում «Բարտոն Ռովերսը» հաղթահարել է մեկ փուլ՝ հաղթելով «Ստենվեյնին» (1։0)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.