17:47 31 հունվարի, 2017Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ուգո Սանչեսը քննադատել է Արքայական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը երկրպագուների սուլոցներին պատասախանել էր հայհոյանքով։
«Դա բարդ է, ես հասկանում եմ։ Ինքս էլ հայտնվել եմ այդպիսի իրավիճակներում, ինձ շատ են անպատվել ֆանատները, բայց պետք է միայն խաղալ։ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում ֆուտբոլիստներից ակնկալում են միայն առավելագույնը։ Ռոնալդուն պետք է բերանը փակ պահի։ Նա կարող է մտածել ամեն ինչ, բայց չբարձրաձայնել։ Դա կփչացնի հարաբերությունները։ Զվարճալի է, որ երկրպագուները կարող են մեզ անպատվել, իսկ մենք նրանց չենք կարող»,- 58-ամյա Սանչեսի խոսքը մեջբերում է abola-ն։
Մեքսիկացի ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է եկել 1985-1992 թվականներին՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.