Թուրքիայում «Ալաշկերտը» կփորձարկի 4 լեգեոնականների

15:12   31 հունվարի, 2017

«Ալաշկերտը» հունվարի 31-ին մեկնել է Անթալիա եւ հանգրվանել է Բելեկ քաղաքի «Բելիս» հյուրանոցում:

Հավաքին կմասնակցեն 24 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ երկու լեգեոնական՝ իրանցի 23-ամյա կիսապաշտպան Արշիա Ջաբբարին եւ սերբ 26-ամյա պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Անթալիայում «Ալաշկերտին» կմիանան նաեւ բրազիլացի 26-ամյա հարձակվող Վալդիր Դա Սիլվա Ֆիլյոն եւ սերբ 23-ամյա պաշտպան Ուրոշ Նենադովիչը:

Հավաքի ընթացքում «Ալաշկերտը» կանցկացնի չորս ստուգողական հանդիպում, իսկ Երեւան կվերադառնա փետրվարի 13-ին, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.