Փարիզ. Կարեն Ասլանյանը՝ հաղթող

23:05   29 հունվարի, 2017

Փարիզում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում երկրորդ օրը Հայաստանի հավաքականին ոսկե մեդալ բերեց 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը  պայքարը սկսեց 1/8 եզրափակիչում՝ 7:4 հաշվով առավելության հասնելով ղազախ Նուրտայ Նուրգալիեւի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում Կարեն Ասլանյանը 10:2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Հրաչյա Մալխասյանին: Կիսաեզրափակիչում Ասլանյանն ուժեղ էր լեհ Ռոման Պացուրկովսկուց՝ 9:0: Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցն էր լեհ Մատեուշ Բերնատեկն էր, որը պարտվեց 1:4 հաշվով:

59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը պարտվեց քառորդ եզրափակիչում՝ 4:6 հաշվով ղազախ Բագիլան Ժականշային:

Հիշեցնենք, որ առաջին օրը ոսկե մեդալակիրներ էին դարձել Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) արժանացել բրոնզե մեդալի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։