Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը բաժանեց 3-5-րդ տեղերը

22:06   29 հունվարի, 2017

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտված Tata Steel Chess մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակեց 7.5 միավոր եւ հնդիկ Բասկարան Ադհիբանի եւ չինացի Յի Վեյի հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Առաջին տեղը միանձնյա գրավեց ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակեց 9 միավոր: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 8 միավորով գրավեց երկրորդ տեղը:

Tata Steel Chess-2017, 13-րդ տուր

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0 

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 0:1 

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 1:0

Յի Վեյ (Չինաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 0:1 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 0.5:0.5

Վերջնական մրցաշարային դրություն. Սո՝ 9, Կարլսեն՝ 8, Ադհիբան, Արոնյան, Վեյ՝ 7.5, Կարյակին, Էլյանով՝ 7-ական, Գիրի՝ 6.5, Հարիկրիշնա, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 6-ական, Նեպոմնյաշչի՝ 5, Ռապորտ՝ 4.5, Վան Վելի՝ 3.5

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։