Ռոջեր Ֆեդերերը՝ Australian Open-ի 5-ակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18- ակի հաղթող

16:16   29 հունվարի, 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 5-րդ անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում 35-ամյա մարզիկը հինգ սեթում առավելության հասավ աշխարհի նախկին առաջին ռակետ, 30-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ՝ 6:4, 3:6, 6:1, 3:6, 6:3:

Ֆեդերերը 1974-ից հետո ամենատարեց թենիսիստն է, որը խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում: Ավստրալացի Քեն Ռոզուոլը US Open-1974-ի եզրափակիչին մասնակցել էր 39 տարեկանում

Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերից նաեւ 7 անգամ հաղթել է Ուիմբլդոնում, 5 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 1 անգամ՝ «Ռոլան Գարոսում»: Նա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18 չեմպիոնական տիտղոս նվաճած առաջին թենիսիստն է տղամարդկանց մենախաղում:

Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» շարքում մեկ անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 2 անգամ՝ Ուիմբլդոնում, 9 անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, 2 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։