Արմեն Նազարյան. Յուրաքանչյուր հայ տղա պետք է ծառայի բանակում (ֆոտո)

18:44   28 հունվարի, 2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում շնորհավորել է Հայոց բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հիշել իր ծառայության տարիները:

«Ծառայել եմ 1994-1996 թվականներին Երեւանի մարզական վաշտում: Շատ լավ ծառայություն եմ ունեցել, ունեմ հետաքրքիր հիշողություններ, լավ ընկերներ: Հիշում եմ, որ մեր ծառայության ընթացքում օրվա ընթացքում միայն 30 րոպե էինք լույս ունենում: Եվ պետք է ամեն բան հասցնեինք այդ 30 րոպեի ընթացքում: Շատ սպորտային է եղել ծառայությունս: Ծառայության ընթացքում մասնակցել եմ բանակայինների աշխարհի խաղերին եւ դարձել չեմպիոն: Եղել եմ Վազգեն Սարգսյանի եւ Աստվածատուր (Ալիկ) Պետրոսյանի զինվորը:

Յուրաքանչյուր հայ տղա պետք է ծառայի: Զինվորական ծառայությունը տղամարդու համար է: Շնորհավորում եմ մեր բանակին 25-ամյակի կապակցությամբ: Մենք հզոր բանակ ունենք, բայց, եթե կռիվ լինի, բոլորս էլ պատրաստ ենք միասնական գնալ եւ պաշտպանել մեր սահմանները»,- նշեց անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ը Հայկական բանակի օրն է:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։