Սերենա Ուիլյամսը՝ Australian Open-ի 7-ակի հաղթող (ֆոտոշարք)

14:01   28 հունվարի, 2017

Աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը:

Եզրափակիչում 35-ամյա ամերիկուհին 2 սեթում վստահ հաղթանակ տարավ իր ավագ քրոջ՝ Վինուս Ուիլյամսի նկատմամբ: 1 ժամ 21 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:4, 6:4 հաշիվը:

Եզրափակիչ մրցախաղին տրիբունայից հետեւում էր նաեւ Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր եւ համասեփականատեր, Բրուքլինում ծնված ամերիկահայ Ալեքսիս Օհանյանը:

Այս տարի Australian Open-ի հաղթողի տիտղոսը չկարողացավ պաշտպանել աշխարհի առաջին ռակետ, գերմանացի Անժելիկ Կերբերը, որը 1/8 եզրափակիչում պարտություն էր կրել ամերիկացի Կոկո Վանդեւեգեից, որին կիսաեզրափակիչում հաղթեց Վինուս Ուիլյամսը:

Սերենան 7-րդ անգամ հաղթեց Australian Open-ում՝ կրկնելով 2003, 2005, 2007, 2009, 2010, 2015 թվականների հաջողությունը: Սա նրա 23-րդ տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Այդ ցուցանիշով ամերիկուհին  շրջանցել է լեգենդար Շտեֆի Գրաֆին ու երկրորդն է՝ զիջելով միայն ավստրալուհի Մարգարետ Կորտին, որը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։