13:23 28 հունվարի, 2017Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր զինվորական ծառայության մասին եւ շնորհավորել Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ես ծառայել եմ Հայոց բանակում: 1999-2001 թվականներին ծառայել եմ Երեւանի մարզական վաշտում: Լավ հիշողություններ ունեմ, մինչեւ հիմա էլ շփում եմ հրամանատարիս հետ եւ ունեմ մի քանի լավ ընկերներ բանակից: Հպարտ եմ, որ եղել եմ հաղթանակած Հայոց բանակի զինվորը, որ ծառայել եմ տարածաշրջանի ամենաուժեղ` Հայոց բանակում:
Շնորհավորում եմ մեզ համար կարեւոր այս տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ: Մաղթում եմ ուժ եւ խաղաղություն: Հայ ժողովուրդը պատերազմներ շատ է տեսել: Թող սրանից հետո կապույտ երկնքի ներքո անցնենք մեր հավերժական ուղին: Հայ զինվորին, սպային, հրամանատարին, հայ մորը, քրոջը, համայն հայությանը քաջալերանք, կորով, միասնություն, համախմբվածություն եմ մաղթում»,- նշել է 36-ամյա բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ը Հայկական բանակի օրն է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.