Australian Open. Նադալը մոտ 5 ժամում հաղթեց Դիմիտրովին եւ դուրս եկավ եզրափակիչ

18:08   27 հունվարի, 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ: Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում առավելության հասավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ: 4 ժամ 56 րոպե տեւած պայքարում Նադալը հաղթեց 6:3, 5:7, 7:6 (7:5), 6:7 (4:7), 6:4 հաշվով:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոնը եզրափակիչում կմրցի աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ:

Կիսաեզրափակիչում 35-ամյա շվեյցարացին 5 սեթում հաղթել էր իր հայրենակից Ստեն Վավրինկային: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոնը  3 ժամ 4 րոպեում առավելության էր հասել 7:5, 6:3, 1:6, 4:6, 6:3 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։