«Փյունիկը» հաղթել է «Արարատին»

17:02   27 հունվարի, 2017

«Արարատն» ու «Փյունիկը» հունվարի 27-ին ստուգողական հանդիպում են անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Խաղն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով՝ 2:1 հաշվով, հայտնում է «Արարատի» կայքը:

«Փյունիկը» խաղի հաշիվը բացել է սկզբնամասում, իսկ «Արարատից» այն ընդմիջումից հետո 11 մետրանոց հարվածով հավասարեցրել է Գեղամ Թումբարյանը: Խաղի վերջնամասում «Փյունիկը» կարողացել է խփել նաեւ երկրորդ գոլը եւ հաղթանակ կորզել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։