Զիդան. Չեմ կարծում, որ Իսպանիայի Գավաթից դուրս մնալը մեծ ձախողում կլիներ «Ռեալի» համար

13:07   25 հունվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Վիգոյի «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղի մասին:

«Չեմ կարծում, որ գավաթի խաղարկությունից դուրս մնալը մեծ ձախողում կլիներ մեզ համար: Ես չեմ մտածում այդ մասին: Այժմ մտածում եմ առաջիկա խաղի եւ մեր՝ վնասվածք ունեցող խաղացողների մասին: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, եթե նա պատրաստ լինի, կխաղա «Սելտայի» դեմ: Կրիշտիանուին անհանգստացնում է թեթեւ վնասվածքը»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

«Սելտա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հունվարի 25-ին Վիգոյում (Երեւանի ժամանակով 00:15-ին)։ Մադրիդում կայացած առաջին խաղում «Ռեալը» պարտվել է 1։2 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.