Վարդան Բիչախչյան. Սա պատմական հաղթանակ է

20:48   12 հուլիսի, 2012

Սա պատմական հաղթանակ է մեր ակումբի համար, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) «Ռուդարի» արգելքը հաղթահարելուց հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

««Շիրակը» 8 տարվա ընդմիջումից հետո է մասնակցում եվրագավաթային մրցաշարի  10-րդ անգամ։ Թիմն առաջիւն անգամ կարողացավ դուրս գալ գալ հաջորդ փուլ։ Սա պատմական հաղթանակ է մեր ակումբի համար։ Իհարկե, ընդհանուր հաղթնաակը հեշտությամբ չտրվեց։ Այսօրվա խաղն էլ դրա վառ ապացույցն է։ Խաղացինք սկզբից մինչեւ վերջ ուժերի առավելագույն լարումով եւ շատ ուրախ եմ, որ կարողացանք հասնել նման հաջողության։

Չմոռանանք որ ակումբային ֆուտբոլում նման խաղերի մակարդակն անհամեմատ ավելի բարձր է, քան ներքին առաջնությունում եւ այդ առումով այսօր «Շիրակի» հաղթանակը կրկնակի ուրախացնում է ոչ միյան Գյումրիին, այլ նաեւ ամբողջ երկրին։ Կաշխատենք հասնել նոր հաջողությունների»,- ասաց Վարդան Բիչախչյանը։

Ես շատ լավ եմ զգում «Շիրակում», նշեց թիմերի առաջին խաղում միակ գոլի հեղինակ Լի Լամին Յորոն։

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք հասնել հաղթանակի։ Առաջին խաղում մեր հաղթանակը վստահություն ներշնչեց։ Կրկնակի ուրախ եմ, որ իմ գոլի շնորհիվ թիմը դուրս եկավ հաջորդ փուլ։ Շատ լավ էր, որ կարողացանք խփել պատասխան գնդակը։ Ես շատ լավ եմ զգում «Շիրակում» եւ իմ ամբողջ հնարավորությունները կներդնեմ, որպեսզի թիմը շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում»,- նշեց սենեգալցի ֆուտբոլիստը։

Լուսանկարը՝ Fcshirak.am



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։