Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչում 35-ամյա շվեյցարացին 3 սեթում հաղթեց Գերմանիան ներկայացնող Միշա Զվերեւին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին: 1 ժամ 32 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:1, 7:5, 6:2 հաշիվը:
Եզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի իր հայրենակից Ստեն Վավրինկայի հետ, որը 7:6, 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային:
Australian Open-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Միլոշ Ռաոնիչ (Կանադա) եւ Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Դավիդ Գոֆեն (Բելգիա): Այդ դիմակայությունները կկայանան հունվարի 25-ին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։