Tata Steel Chess. Լեւոն Արոնյան vs Ուեսլի Սո

09:11   24 հունվարի, 2017

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում երկրորդ հանգստյան օրվանից հետո հունվարի 24-ին կանցկացվի 9-րդ տուրը:

Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի միանձնյա առաջատար Ուեսլի Սոյին, որը հավաքել է 5.5 միավոր: Հայկական շախմատի առաջատարն ունի 4․5 միավոր եւ բաժանում է 4-7-րդ տեղերը։ Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:30-ին:

Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:

Tata Steel Chess-2017, 9-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)

Յի Վեյ (Չինաստան) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Սո՝ 5.5, Էլյանով, Վեյ՝ 5-ական, Ադհիբան, Արոնյան, Կարյակին, Կարլսեն՝ 4.5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 4-ական, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 3.5-ական, Ռապորտ, Նեպոմնյաշչի՝ 3-ական, Վան Վելի՝ 1.5:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։