Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն անցկացվել են 3 հանդիպումներ, որոնցից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
Օրվա լավագույն դրվագը «Օռլանդո» – «Գոլդեն Սթեյտ» խաղից է, որում NBA-ի փոխչեմպիոնը հաղթել է 118:98 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 27 միավոր:
Օրվա լավագույն դրվագների հնգյակը գլխավորում է «Օռլանդայի» խաղացող Էլֆրիդ Պեյտոնի դանքը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Օռլանդո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 98:118 (22:28, 28:22, 24:42, 24:26)
«Դալաս» – «Լեյքերս»՝ 122:73 (29:22, 38:11, 23:22, 32:18)
«Տորոնտո» – «Ֆինիքս»՝ 103:115 (31:28, 29:29, 25:25, 18:33)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։