Australian Open. Աշխարհի առաջին ռակետը պարտվեց 50-րդ ռակետին (ֆոտո)

13:05   22 հունվարի, 2017

Աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը պարտվեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում: Չորս սեթ տեւած պայքարում Մարեյը չկարողացավ հաղթահարել Գերմանիան ներկայացնող նախկին մոսկվացի Միշա Զվերեւին: Մարեյը պարտվեց 5:7, 7:5, 2:6, 4:6 հաշվով: 29-ամյա Զվերեւը աշխարհի 50-րդ ռակետն է եւ հաղթեց 3 ժամ 33 րոպեում:

13 տարում առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարում առաջին եւ երկրորդ ռակետները չկարողացան դուրս գալ քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պարտվել էր ուզբեկ Դենիս Իստոմինին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։