«Մանչեսթեր Սիթին» 2:0-ից հետո չհաղթեց «Տոտենհեմին»

23:23   21 հունվարի, 2017

«Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Տոտենհեմը» մարտական ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Անգլիայի առաջնության 22-րդ տուրում: Մանչեսթերյան խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Տոտենհեմի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը թույլ տվեց 2 կոպիտ սխալ, իսկ մանչեսթերցիները ստացան 2 գոլի առավելություն, որը պահպանել չհաջողվեց: Հյուրերը շատ արագ կրճատեցին հաշիվը, իսկ վերջնամասում նաեւ խուսափեցին պարտությունից:

«Տոտենհեմը» 46 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է առաջատար «Չելսիից», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: Խոսեպ Գվարդիոլայի թիմը 43 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 2:2

Լերոյ Սանե, 49, Կեւին դե Բրույնե, 52 – Դելե Ալի, 58, Սոն Հյոն Մին, 77



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։