Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը պարտվեց Սերգեյ Կարյակինին

21:31   21 հունվարի, 2017

Լեւոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում: 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւ ֆիգուրներով հանդիպեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ իր պարտությունն ընդունեց 54-րդ քայլին:

Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 6-9-րդ տեղերը: Հունվարի 22-ին կայանալիք 8-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:

Tata Steel Chess-2017, 7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)` 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 0.5:0.5

Յի Վեյ (Չինաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 1:0

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 0:1

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Սո՝ 5 միավոր, Էլյանով, Կարլսեն, 4.5-ական, Կարյակին, Գիրի՝ 4-ական, Արոնյան, Հարիկրիշնա, Անդրեյկին, Ադհիբան՝ 3.5-ական, Վոյտաշեկ՝ 3, Նեպոմնյաշչի՝ 2.5, Ռապորտ՝ 2, Վան Վելի՝ 1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։