Ռունին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկու (ֆոտոշարք)

21:20   21 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին, Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում գրավելով «Սթոք Սիթիի» դարպասը, դարձավ Անգլիայի 20-ակի չեմպիոնի պատմության լավագույն ռմբարկուն:

31-ամյա Ռունին 250-րդ գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եւ մեկ գնդակով գերազանցեց անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնի ռեկորդը:

Ռունին 2004 թվականից է խաղում մանչեսթերյան ակումբում, որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրեց 451-րդ հանդիպումը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 28-րդ տարեդարձի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի էր խաղացել «Սթոք Սիթիի» հետ՝ 1:1: Փոխարինման դուրս եկած Ռունին աչքի էր ընկել 94-րդ րոպեին: Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 73 րոպե:

Հիշեցնենք, որ Ռունին նաեւ Անգլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ այդ ցուցանիշով եւս գերազանցել էր Բոբի Չարլթոնի ռեկորդը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։