Դորտմունդի «Բորուսիան» տարին սկսեց հաղթանակով, «Հոֆենհայմը» շարունակում է անպարտելի մնալ

20:26   21 հունվարի, 2017

Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ: Դաշտի տերերը 39-րդ րոպեից խաղում էին 10 խաղացողներով, իսկ դորտմունդցիները հաղթական գոլը խփեցին վերջնամասում:

«Հոֆենհայմը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ եւ մնում է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միակ ակումբը, որը պարտություն չի կրել այս մրցաշրջանում:

«Հոֆենհայմը» 31 միավորով բարձրացավ երրորդ տեղ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» ունի 30 միավոր եւ չորրորդն է: 

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 1:2

Ֆին Բարտելս, 59 – Անդրե Շյուրլե, 5, Լուկաշ Պիշչեկ, 71

Հեռացում՝ Յարոսլավ Դրոբնի, 39 («Վերդեր»)

«Շալկե» - «Ինգոլշտադտ»՝ 1:0

Գուիդո Բուրգստալեր, 90+2

«Աուգսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 0:2

Սանդրո Վագներ, 47, Անդրեյ Կրամարիչ, 64

«Դարմշտադտ» - «Բորուսիա Մ.»՝ 0:0

«Վոլֆսբուրգ» - «Համբուրգ»՝ 1:0

Մարիո Գոմես, 83

Հեռացում՝ Ալբին Էկդալ, 33 («Համբուրգ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։