Իսպանիայի Սուպերգավաթ. «Բարսելոնայի» ֆանատները պահանջում են արհամարհել «Ռեալին»

17:29   12 հուլիսի, 2012

«Բարսելոնայի» ֆան-ակումբների՝ Grup Fidel-ի, Nostra Ensenya-ի, Almogàvers-ի, KF-ի, Supporters Puyol-ի, Tòxics Ventura-ի եւUnibarçataris-ի, կոալիցիան կատալոնական ակումբի ղեկավարությունից պահանջել է Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներում «Ռեալի» դեմ դուրս բերել երիտասարդական թիմը՝ «Լա Ֆաբրիկան», գրում է իսպանական AS-ը։

Այդ կերպ «Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են բողոքել Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին չորակազրկելու դեմ։ 

Երկրպագուները բաց նամակ են հղել «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելին։

1. Անընդունելի է, որ Տիտո Վիլանովայի դեմ ագրեսիա դրսեւորած Ժոզե Մոուրինյոն մնալու է անպատիժ։

2. «Բարսելոնայի» նման մեծագույն ակումբի համար անընդունել է համակերպվել հերթական անարդար որոշման հետ։ Արդարության համար չպայքարելը հանցագործություն է մարզիչի անձի, ակումբի, թիմի արժեքների, մարզական ոգու եւ էթիկայի դեմ։

3. Մենք հավատում ենք, որ մեր կարծիքը հաշվի կառնի թիմի ղեկավարությունը եւ կձեռնարկվեն համապատասխան քայլեր իսպանական ֆուտբոլում անարդարությունն արմատախիլ անելու համար։

4. «Բարսելոնայի» երկրպագուների անունից մենք խնդրում ենք պաշտպանել մեր արժեքները, որոնք մարմնավորում են կատալոնական ակումբը։ Որպես բողոք, խնդրում ենք Սուպերգավաթի հանդիպումներում «Ռեալի» դեմ դուրս բերել «Բարսելոնայի» երկրորդ թիմը, քանի որ «Ռեալն» արժանի չէ մեր ուժեղագույն խաղացողների հետ դիմակայությանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.