«Մանչեսթեր Սիթին» 202 հազար եվրո է վճարել 13-ամյա ֆուտբոլիստի համար

18:43   20 հունվարի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Սաութենդ Յունայթեդի» (անգլիական երրորդ լիգան ներկայացնող ակումբ) 13-ամյա պաշտպան Ֆինլի Բյորնսին, հաղորդում է dailymail-ը: Տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթին» վճարել է 202 հազար եվրո: Եթե Բյորնսը հաջող հանդես գա, ակումբը կստանա եւս 87 հազար եվրո:

«Սաութենդ Յունայթեդի» ակադեմիայի ղեկավար Ռիկի Դունկանը նշել է, որ ակումբը շահագրգռված է երիտասարդ ֆուտբոլիստներին հասցնել մինչեւ գլխավոր թիմ, սակայն «Մանչեսթեր Սիթիի» նման ակումբի առաջարկից դժվար է հրաժարվել:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել նաեւ «Լիվերպուլը», «Չելսին» եւ «Արսենալը», սակայն Բյորնսն ու նրա ընտանիքը ընտրել են «Մանչեսթեր Սիթին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։