Տոտիի արձագանքը Նաինգոլանի շքեղ գոլին

18:20   20 հունվարի, 2017

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը շքեղ գոլի հեղինակ է դարձել «Սամպդորիայի» դեմ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի գոլը տպավորել է նաեւ «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտիին, որը խաղին հետեւում էր պահեստայինների նստարանից:

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կմրցի «Չեզենայի» հետ:

Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 4:0

Ռաջա Նաինգոլան, 39, 90, Էդին Ջեկո, 47, Ստեֆան Էլ Շարավի,61

1/4 եզրափակիչ

«Նապոլի» – «Ֆիորենտինա» (հունվարի 24)

«Յուվենտուս» - «Միլան» (հունվարի 25)

«Ինտեր» - «Լացիո» (հունվարի 31)

«Ռոմա» - «Չեզենա» (փետրվարի 1)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։