Ֆլորենտինո Պերեսը Ռոնալդուին կվաճառի մինչեւ պայմանագրի ավարտը

11:11   20 հունվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է Կրիշտիանու Ռոնալդուին վաճառել մինչեւ պորտուգալացի հարձակվողի պայմանագրի ավարտը, հաղորդում է Don Balon-ը:

Պորտուգալիայի հավաքականի ավագի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին:

Պերեսը ցանկանում է 31-ամյա ֆուտբոլիստից բաժանվել 2018/19 մրցաշրջանի վերջում: Աղբյուրը ենթադրում է, որ 2019-ին Ռոնալդուն կտեղափոխվի Ասիա, իսկ կարիերան կավարտի MLS-ում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։